ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արմեն Սարգսյան. Ադրբեջանի բարբարոս վարվելակերպի ներշնչողը Թուրքիան է

Արմեն Սարգսյան. Ադրբեջանի բարբարոս վարվելակերպի ներշնչողը Թուրքիան է
20.10.2020 | 16:29

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նա անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հարձակմամբ պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ նշելով. «Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետությունը ենթարկվեց Ադրբեջանի աննախադեպ ծավալի, դաժան ու անմարդկային հարձակմանը, որի թիրախը դարձան նաև խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենի նպատակը մեկն է՝ մեկընդմիշտ զտել Արցախը հայությունից: Ադրբեջանի այս բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան, որը նպատակասլաց փորձում է իրականացնել ավելի քան 100ր տարի առաջ որդեգրած ծրագիրը՝ բնաջնջել հայությունը որպես ազգ: Կանադան, որը քաջատեղյակ է այդ իրողությանը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր ևս գտնվեց սկզբունքային և մարդասեր՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը: Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և Կանադայի կառավարությանն այդ որոշման համար»:

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ